|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները. հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ստեփանակերտի արվարձանների ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս եւ ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից գործողությունների անցկացման ժամանակ չպայթած ռազմամթերքից մաքրվել է մոտ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չգործած ռազմամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Այն ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման աշխատանքները կատարելիս ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները: