Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, տնամերձ հողամասերի, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման գծերի հենարանների շուրջ՝ ապահովելով մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խմբի աշխատանքի անվտանգությունը:
Մեկ օրում մաքրվել է մոտ 12 հա տարածք, հետազոտվել է 130 շենք, հայտնաբերվել և դուրս է բերվել 172 պայթուցիկ առարկա ոչնչացնելու համար:
Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 150 հա տարածք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ նյութ:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցներ կիրառելով: