կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 16:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակը ևս պարալիզացված է․ մեր սերունդը պետք է հայավարի ապրի՝ Սասուն Ասատրյան

Պատահական չէ, որ այսօր դուրս ենք եկել պայքարի՝ մենք պարտք ունենք մեր զոհված տղերքին, ու մեր պարտքը դեռ չենք վերադարձրել, քանի դեռ մեր Հայաստանը անվտանգ չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Սպիտակի կոմիտեի ներկայացուցիչ Սասուն Ասատրյանը ակցիայի վայրից։

Սպիտակում նախ՝ այցելել են զոհված զինծառայողների շիրիմներին, ապա «Դիմադրություն» շարժման շրջանակում բողոքի զանգվածային միջոցառումներ իրականացրել․ ավտոշքերթով եռագույններով շրջել են քաղաքում, հետո  փակել միջպետական մայրուղին՝ ամբողջ շարժը պարալիզացնելով։

«Մեր ոգին պետք է միշտ բարձր լինի, միշտ պայքարող լինենք, ու պատահական չէ մեր կարգախոսը՝ «միություն, պայքար, հաղթանակ»։ Մենք պարտք ունենք մեր տղերքին։ Ու նաև որպես դաշնակցական՝ երդում ունենք տված․ մեր հայրենակիցներն էլ պետք է երդվեն հանուն  հավերժական Հայաստանի»,-զոհերի հուշահամալիրում ասաց Սասուն Ասատրյանը։

Ապա վանկարկեցին՝ «առանց թուրքի Հայաստան» և կոչ արեցին միանալու պայքարին։

Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ բոլոր մարզերում անհանզանդության զանգվածային ակցիաներ են և թվարկել էր մարզային բնակավայրերը։

Մանրամասն՝ տեսանյութում․