|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Եվրամիության և Թուրքիայի պաշտպանության նախարարության համագործակցությամբ 3 տարի տևած 23․8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրով վնասազերծվել են Թուրքիայի արևելյան սահմանների 94 ականապատ դաշտ և 50.000 ական: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
UNDP-ի Թուրքիայի գրասենյակի հայտարարությամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Իրանի հետ սահմանին 4․2 մլն քմ տարածք անվտանգ է դարձել տեղանքում ապրող քաղաքացիների և սահմանային ծառայության աշխատակիցների համար: Նաև ավարտվել է երկրի բոլոր գործող ականապատ տարածքների քարտեզագրումը:
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
UNDP-ի ներկայացուցիչ Լուիզա Վինթոնը նշել է, որ ականազերծումը կարևոր է հատկապես սահմանային ծառայության աշխատակիցների, հովիվների և սովորական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։