|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ տեղանքի ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման գծերի հենարանների շուրջ: Մաքրվել է 3,4 հա տարածք և 2,2 կմ ճանապարհ, հայտնաբերվել և դուրս է բերվել 96 պայթյունավտանգ առարկա:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 60 հա տարածք, 20 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել մոտ 1250 պայթուցիկ նյութ:
Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը: