Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ռուսական ինժեներային հետախուզության ստորաբաժանումները իրականացնում են ականազերծման աշխատանքներ խաղաղապահ դիտակետերի միջև ընկած տարածքներում, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտակայքում:
Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների հեռացում Շուշի-Լիսագոր ճանապարհին՝ շուրջ 3 կիլոմետր հատվածում:
Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:
Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը:
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ռուս խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: