կարևոր
1222 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-15 12:17
Հասարակություն

Երևանում փոսերը դարձել են լուրջ խնդիր, վարորդները բողոքում են խրամատ հիշեցնող անվերջանալի փոսերից․ ահազանգ

Երևանում փոսերը դարձել են լուրջ խնդիր, վարորդները բողոքում են խրամատ հիշեցնող անվերջանալի փոսերից․ ահազանգ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Երեւանում փոսերը դարձել են լուրջ խնդիր` վարորդները բողոքում են խրամատ հիշեցնող անվերջանալի փոսերից, մի փոսից մեքենան փախցնում` ընկնում են մյուս փոսը, մյուս փոսից փախցնում` լավագույն դեպքում վթարային իրավիճակ է առաջանում, եթե ոչ` վրաերթ կամ վթար։

Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ Նիկոլական իշխանությունը Երևանում չի կարողանում լուծել այս, կարելի է ասել, կենցաղային, տարրական ու միևնույն ժամանակ կարևոր խնդիրը, փոխարենը ավելացնում են փոսերը, ու երևանցիների համար ստեղծում իրական վտանգավոր ու անելանելի իրավիճակ։

Գումարը չի խնդիրը, գումար շատ ունեն, իսկ թե ինչո՞ւ չեն լուծում այս թնջուկը, մտորեք ինքներդ, սիրելիներս...»։