կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 12:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենքին հատկացնում են՝ շոֆերը գլոբուսից դուրս է․ երթուղայինների վարորդները բողոքում են անտեսվածությունից

Կառավարության առաջարկած՝ 11 միջոցառումներից որևէ մեկին երթուղայինների վարորդները չեն համապատասխանում, այս պատճառով էլ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց օժանդակելու համար նույնպես որևէ միջոցառում իրականացնել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք գրավոր դիմել են թե՛ քաղաքապետարն, թե՛ պարետատուն, բայց այս երկու մարմինները պատասխանատվությունը մեկը մոյւսի վրա է գցել։

12 երթուղի սպասարկող մոտ 250 վարորդ մնացել է անօգնական։

Նրանք հայտարարեցին, որ առաջիկա երկու օրում եթե հարցին լուծում չտրվի, իրենք կգնան կառավարության դիմաց բողոքելու։

«Գիտե՞ս ինչ է մնում՝ գնամ օպերացիա լինեմ, հղինանամ, գնամ փող ստանամ․․․ բա ի՞նչ ասեմ, ամենքին հատկացնում են՝ շոֆերը գլոբուսից դուրս ա»,-ասաց նրանցից մեկը։

Մեկ այլ վարորդի համար անհասկանալի էր՝ եթե ինքը աշխատել է՝ ընտանիք է պահել ու հիմա երկու ամիս հարկադրված պարապուրդ է, ինչն ի՞նչ մեղավոր է։

«Էդ որ ասում են՝ օրվա հացով ապրող, մենք օրվա հացով ապրող ենք։ Մենք էլ ենք հասկանում՝ վիճակը ծանր է, բայց մեր խնդրանքն է հարցին լուծում տան, հասկանանք՝ մենք ո՞ր կետի մեջ ենք տեղավորվում, հարցին լուծում տան, մենք էլ գնանք»,-ասացին նրանք։

Նրանք համարում են, որ մեր ազգին վայել չէ, որ մարդը գումար չունի ոչ միայն տնից դուրս գալու, այլև մանկահասակ երեխայի համար կաթ գնելու։

«Էտ մեր ազգին վայել չի, հագելի Նիկոլ, հարգելի պարետ Ավինյան։ Ինքը ժողովրդով եկավ իշխանության, հիմա ժողովրդին արհամարհում է»,-ասացին նրանք։

Նշենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև հանրային տրանսպորտի գործունեությունը․ երեկ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, և տրանսպորտի գործունեությունը շարունակվում է կասեցված մնալ։ Վարորդները օրավարձով աշխատողներ են և գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, եկամտի այլ աղբյուր էլ չունեն։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում օրավարձով աշխատողներ չկան, կան ստվերում աշխատողներ։

Մանրամասն՝ տեսանյութում․