|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այս պահին շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Բողոքի ակցիայի պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը․ հաղորդում է ArmLur.am-ը:
Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ: Նրանք պահանջում են քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի ներկայությունը, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի:
Վարորդները դժգոհություն չունեն տնօրինությունից, բողոքը ուղղված է միայն քաղաքապետարանին: Դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա:
«Քաղաքապետն ա կարևորը, ինքը կարա հրամանը տա, էս հարցին լուծում տա»,- նշում է վարորդներից մեկը:
Վարորդները նշում են, որ ծանր կանչերի դեպքում միայն կաշխատեն, իսկ թեթև կանչերի ժամանակ հրաժարվում են աշխատել: