կարևոր
1420 դիտում, 4 ամիս առաջ - 2024-02-28 17:40
Քաղաքական

Երևանի փոսերը պաշտպանական կառույցնե՞ր են, խրամատնե՞ր, թե՞ քազաքապետարանի անպատասխանատու վարքագիծ․ Մհեր Սահակյան

Չկողմնորոշվեցի՝ հարցս ո՞ւմ ուղղել, պաշտպանության նախարարին, ՏԿԵ՞ նախարարին, թե՞ իրենց նշանակողին։ Եթե պետական գաղտնիք չէ, խնդրում եմ պատասխանել՝ Երևանի փողոցներում առկա փոսերը պաշտպանական, ինժեներական կառույցնե՞ր են, խրամատնե՞ր, թե՞ քազաքապետարանի հերթական դրսևորած անպատասխանատու և անբարեխիղճ վարքագիծ։ Կառավարության կողմից որևէ վերահսկողություն իրականացնո՞ւմ է։ 

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  այս հարցը բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։

ՏԿԵ նախարարն առաջարկեց հարցը ներկայացնել գրավոր, որպեսզի քաղաքապետարանի պատասխանն էլ լինի։

Մանրամասն՝ տեսանյութում