Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ ապրիլի 13-ին, իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։
Իրականացվել է հատուկ օպերացիա, ինչից հետո Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվել կասկածելի «Mercedes Vito»-ն, որի բեռնախցիկում հայտնաբերվել է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։
Հաղորդվում է, որ նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։