Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանութան Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին ոստիկանության նշված բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հոյտեմբերի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Քիմշեն» կոչվող թաղամասում մի խումբ անձանց միջև խուլիգանություն է տեղի ունեցել: Ոստիկանները պարզել են, որ մասնակիցներն են՝ Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Արթուր Մամյանը, ով իր մտերիմ՝ 10-ից ավելի քաղաքացիների հետ վիճաբանել են Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Գոռ Առաքելյանի, 28-ամյա Վահե Հանեյանի և 29-ամյա Սմբատ Պողոսյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ վիճաբանության ժամանակ Ա. Մամյանը եղել է զենքի նմանվող առարկայով, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և միաժամանակ վերցրել դեպքի վայրից փախցրել է Վ. Հանեյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան:
Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: