|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Համլետ Գ.-ին և 1996 թ. ծնված Մարինե Ն.-ին:
Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Ն.-ն:
Հակոբ Գ.-ն ձերբակալված է:Արմեն Ն.-ն հայտնաբերվել է: Համլետ Գ.-ն և Մարինե Ն.-ն բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն: