Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով:
Դատախազությունից Yerkir.am-ին հայտնում են, որ հանցանք կատարած 27 անչափահասներից 12-ը սովորում են հանրակրթական դպրոցներում: Նրանցից 5-ի կողմից 6 դրվագ հանցագործությունները կատարվել են դպրոցների տարածքում: Ավելին՝ այդ հանցագործություններից երեքը կատարվել են դասապրոցեսի ընթացքում, մեկը՝ դանակի գործադրմամբ։
Ըստ ծանրության աստիճանի՝ արձանագրված 34 հանցագործության դեպքերից 22-ը եղել է ոչ մեծ ծանրության, 8-ը միջին ծանրության, 3-ը ծանր և 1-ը առանձնապես ծանր հանցագործություններ։
Դատախազությունն այն կարծիքին է՝ առավել վտանգավորն այն է, որ ըստ քրեական գործի նյութերի՝ հանցավոր արարքներ կատարման արմատներում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերն ու մտածողությունն է։