|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ոստիկանների ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից դեպի Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի երթևեկելի մասի աջակողմյան հատվածում գտնվող փայտե էլեկտրասյան հարևանությամբ հայտնաբերել են մոտ 4 կգ կշռով «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 2 կգ կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննինչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա քննչական գործողություններ, փետրվարի 23-ին համագործակցելով ճանապարհայիոն ոստիկանության ծառայողների հետ, ուշ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում ծնված, Երևանում բնակվող Վ. Բաբայանին, իսկ Մասիսի վարչական տարածքից նույն կասկածանքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 50-ամյա Յուսեֆ Հ.-ին և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Ա. Բադալյանին:
Նրանք բոլորը ձերբակալվել են: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ իրանցին եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով: