|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 3-ին Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները եւ փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի թեղիները կտրելու հարցը։ Թեեւ արդեն 400 ծառ է հատվել, նոր են փորձաքննություն հայտարարում: Ծառ ու ծաղկի թշնամի այս իշխանությունները, որոնց գործունեության վեցամյա ուղին ավերմունքի, քանդուքարափի, պետական ինստիտուտներն ու արժեքները ոչնչացնելու ոդիսական է, որոշել են ամռան տապին երեւանցիներին թողնել առանց ստվերի եւ թթվածնի: Իսկ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը խորհուրդ է տալիս երեւանցիներին՝ արեւից պաշտպանվելու համար մի քանի տարի «զոնտիկներով յոլա գնալ»»։