Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Վերջին պատերազմներից հետո ձևավորված նոր առաջնագծում խրամատներ փորելու, ժայռերը քանդելու համար Հայաստանի ՊՆ-ն զորքին տալիս է սովորական զուբիլ՝ ասելով, թե յոլա գնացեք։ Դա այն դեպքում, երբ պերֆերատորը (էլեկտրական մուրճ) իր հոսանքի գեներատորով հանդերձ մանրածախ խանութներում արժի ընդամենը 300 հազար դրամ։
Հայաստանի ՊՆ-ն փող ունի 4,8 մլն դրամով հուշանվերներ գնելու և իր սիրեցյալներին բաժանելու համար, բայց առաջնագծում՝ թշնամու դիմաց կանգնած զինվորի անվտանգությանն անհրաժեշտ պերֆերատորի համար 300 հազար դրամ չունի՝ նախընտրելով տալ 1000 դրամանոց զուբիլ։
Սիրելի հայրենակիցներ, հյուսիս-արևելյան առաջնագծի մի հատվածի համար ևս առաջիկա օրերին կապահովենք անհրաժեշտ տեխնիկան, որ զորքը կարողանա քանդել ժայռերն ու խրամատ փորել։
Եթե կարող եք, օգնեք, որ արևելյան առաջնագծի ևս մեկ հատվածին ապահովենք պերֆերատորով ու հոսանքի գեներատորով։ Գրեք անձնական նամակով։
Մեր եղբայրներն ու որդիներն են այնտեղ ծառայում։ Իշխանությունը գրողի ծոցն անցնի։ Մեր տղաների համար ենք անում»։