|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսլանդիայի արևելքում գտնվող անտառային տնտեսություններից մեկի աշխատակիցները երկրի բնակիչներին կարանտինի ժամանակ դեպրեսիայի մեջ չընկնելու և ուժ ու էներգիա հավաքելու մեթոդ են առաջարկել: Նրանք խորհուրդ են տալիս հաճախակի գնալ անտառ ու գրկել ծառերը. տեղեկացնում է Yerkir.am-ը` Iceland Review-ին հղումով:
Ըստ իսլանդացի անտառապահների` ծառը պետք է գրկել 5 րոպեից ոչ պակաս` սեղմվելով բնին ամբողջ մարմնով: Ընդ որում, ցանկալի է շփվել այն ծառերի հետ, որոնք անտառի խորքում են, այլ ոչ թե ավտոճանապարհին. այդ ժամանակ ավելի հավանական է, որ դրանց նախկինում ոչ ոք ձեռք չի տվել:
Անտառապահները նույնիսկ 2 մետր հեռավորությամբ հատվածներ են առանձնացրել անտառում, որպեսզի այցելուները կարողանան հիանալ բնությամբ` չվախենալով մյուսներից վարակվելուց: