Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մեծամասնությունը երեկ նորից տապալեց օրենսդրական այն նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը համապատասխանեցնել կենսապահովման նվազագույն բյուջեի չափին:
Ըստ Ազգային վիճծառայության՝ նվազագույն սպառողական զամբյուղն արդեն կազմում է 62.6 հազար դրամ, մինչդեռ նվազագույն աշխատավարձը դեռ 32.5 հազար դրամ է: 2004-ից գործադիրը հրաժարվում է սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղի կառուցվածքը, իսկ օրենսդրական նախաձեռնությանն էլ ԱԺ մեծամասնության հետ հավանություն չի տալիս ընդամենը այն հիմնավորմամբ, թե բյուջեում այդքան փող չկա: Եվ չէր էլ լինելու:
Կոալիցիոն կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ստվերային տնտեսության ծավալները կրճատելու խոստում են տվել: Սակայն արդեն որերորդ տարին ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը չի գերազանցում 17.6 տոկոսն այն դեպքում, երբ անգամ ԱՊՀ երկրներում այն տատանվում է 20-23 տոկոսի միջեւ:
Մինչդեռ այս ուղղությամբ կառավարությունը թեկուզ փոքր բարելավում չի արձանագրում, այլապես բյուջեում փող կլիներ, որը կուղղվեր աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացմանը: Ստվերային տնտեսությունը օրինական դաշտ բերելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, իշխանությունը ջայլամի հայտնի կեցվածքն է ընդունում ու փարիսեցիաբար փորձում արդարացնել հարցը սկզբունքորեն լուծելու իր անկարողությունը:
Պետական քաղաքականությունը դեռեւս դուրս չի եկել մարդկանց` պարտքով մի կերպ յոլա գնալ հորդորելու տրամաբանությունից: