Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ ԱԺ խնդրանքով, գործադիրը պահուստային ֆոնդից 85 մլն դրամ հատկացրեց «տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով»: Այդ գումարով 4 ռենտգենային զննող սարք պետք է գնեն։ Երեքը տեղակայվելու են խորհրդարանի անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ։
Մինչ այդ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից տեղեկացել էինք, որ սարքը դեռ չի տեղադրվել, եւ բանակցում են գերմանական ընկերության հետ՝ առաջիկայում այն Հայաստան ներկրելու համար։ «Ինչպե՞ս եք ապահովում ձեր անվտանգությունը, սարքի տեղադրումը կարող է ամիսներ ձգվել»․ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նետել է․ «Մի կերպ յոլա եմ գնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում