Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է 2014թ. բյուջեում ընդգրկել նաեւ ԱԺ ավտոպարկի թարմացման հարցը, քանի որ այն ծերացած է: Պատգամավորն առաջարկել է «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով 196 միլիոն դրամ տրամադրել 14 նոր Toyota Camry ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով: Ըստ օրենսդրի՝ ԱԺ-ի կողմից շահագործվող 82 մեքենաներից 47-ը շահագործման մեջ են 10-ից 23 տարի, եւ աշխատանքային վիճակում պահելու համար պահանջվում են զգալի աշխատանքային եւ ֆինանսական ռեսուրսներ: Նույն առաջարկությունում նշված է. «28 մլն 460 հազար դրամ տրամադրել նոր համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով, քանի որ ԱԺ-ում դեռեւս շահագործման մեջ է գտնվում ֆիզիկապես եւ բարոյապես արդեն մաշված համակարգչային տեխնիկա, օրինակ՝ Pentium 3 համակարգիչներ, պատճենահանման մեքենաներ եւ տպիչներ՝ 1992թ.»: Սակայն այսքան «լացակումած» խնդրանքից հետո կառավարությունը մերժել է Գրիգորիչին: Նա, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպե՞ս են շարունակելու աշխատել այդպիսի տխուր պայմաններում, ասաց. «Պիտի յոլա գնանք, ինչպես մեր ժողովուրդն է յոլա գնում»: