Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թ-ի հոկտեմբերի 29-ին լրացավ Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակը։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, լինելով նրա անմիջական ճարտարապետը, նոր տեսլականին եւ նպատակին զուգահեռ, հանրապետության վրա դրեց պարտավրություններ եւ պատասխանատվություն: Մինչ պետությունը վերակառուցվում էր կառավարման ինստիտուտների առումով, ջանքեր էին գործադրվում հասարակությունը արդիականացնելու ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ դարձավ նորից կառուցել Թուրքիան եւ սեփական ուժերով վերացնել նրա թերութոյւնները։ Այնուամենայնիվ, Աթաթուրքի ձեռնարկած այս գործողությունները եւ նրա որդեգրած արժեքները որոշ կառավարությունների օրոք փոփոխության ենթարկվեցին: Երկար ժամանակ շարունակվեցին գաղափարական հակամարտությունները։ Օրինակ՝ մինչ մեկ դար առաջ Աթաթուրքը ձգտում էր աշխարհիկ արժեքների վրա հիմնված թուրքական պետության ստեղծմանը, ներկայիս կառավարությունը դա օգտագործում էր որպես բացասական փաստարկ՝ պահպանողական հասարակության աջակցությունը ստանալու համար: Եվ դա սկզբունքային շեղումներ առաջացրեց երկրի կուրսի տեսանկյունից։
Այդ պատճառով Անկարան սկսել է տարածաշրջանում նոր քաղքական եւ աշխարհաքաղաքական իրողություն ստեղծել։ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր ազդեցության մասին հայտարարել ցանկացող Անկարայի ձեռնարկած քայլերը պետք է ընկալել որպես ռիսկ Մոսկվայի հետ հարաբերություններում։ Ինչ ուղղությամբ էլ այսօր Թուրքիան ձեւավորի իր քաղաքականությունը, այն միշտ հղում է կատարում պատմական, կրոնական, էթնիկ կամ ռասայական կապերին: Այն ձեւավորոոմ է իր արտաքին քաղաքականությունը՝ վկայակոչելով ռասայական կապերը այն պետությունների հետ, որտեղ ապրում են միջինասիական եւ թյուրքական համայնքները, կրոնական կապերը հարեւան կամ հեռավոր արաբական երկրների հետ, ընդհանուր օսմանյան պատմությունը բալկանյան երկրների հետ: Նման հիշատակումները, այդ թվում, արտացոլում են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որոշող անձանց մտավոր քարտեզը։
Վերջին քսան տարիների ընթացքում քաղքական որոշումներ կայցնողները եւ թուրքական քաղաքականության մեջ ուղղությոոն ցույց տվողները այս նախադրյալներով են առաջնորդվում աշխարհի իրենց ընկալումներում եւ մեկնաբանություններում: Իսլամական, ռասայական-էթնիկական ազգայնական, մշակութային եւ պատմական կլիշեները փորձում են Անկարային դիրքավորել որպես էքսպանսիոնիստական խաղացող, որը ձգտում է լինել արդյունավետ եւ որոշիչ ուժ իր տարածաշրջանում, ինչպես նաեւ անցյալի «մեծ եւ հոյակապ» կայսրության շարունակողը: Այս խեղաթյուրված գաղափարական մոտեցումը Թուրքիային հեռացնում է ռացիոնալությունից։ Հանրապետության գոյության ընթացքում տասնամյակներ շարունակ կուտակված արտաքին եւ անվտանգության քաղաքականության հաջողությունները մսխվում են։ Սա սկսեց կիրառվել ավելի ակնհայտ ձեւով, հատկապես վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո (2023 թ-ի մայիսին)։ Թուրքիայի համար շատ կարեւոր ընտրություններ են տեղի ունեցել։ Էրդողանը կրկին նախագահ է ընտրվել: Ընտրություններից առաջ հաջողությամբ կենտրոնացած ընդդիմությունը չկարողացավ նույն հաջողությամբ հետեւել ընտրությունների արդյունքներին։ Այս ընտրությունները լիովին փոխեցին Թուրքիան։ Թուրքական քաղաքականությունը եւ, հետեւաբար, նրա ժողովուրդը բաժանված են: Մասնավորապես, այս ընտրություններում ակնհայտ դարձավ քրդերի եւ ալեւիների դրության եւ բացառման հարցը, որը հանրապետության ստեղծումից ի վեր քաղաքականության խզման գլխավոր գիծն էր:
Սկսել է աճել թյուրքական գերազանցության կողմնակիցների թիվը, որոնք «անջատողականություն» եւ «ահաբեկչություն» են անվանում քրդերի միանգամայն հիմնավորված եւ ողջամիտ պահանջները։ Այս մեծամասնությունը չի սահմանափակվում միայն Էրդողանի շուրջ միավորված Հանրապետական դաշինքով։ Այն կա նաեւ ընդդիմության ներսում։ Օրինակ՝ ընդդիմադիր «Լավ» կուսակցությունը հենց սկզբից ընդդիմանում էր քրդական քաղաքական շարժմանը։ Ես այստեղ փորձում եմ ընդգծել Թուրքիայի մասին պարզ ճշմարտությունը, նրա հասարակության պառակտումները։ Դրանցից ամենախորը, անկասկած, քրդերին եւ ալեւիներին վերաբերող տաբուներն են։ Ես Թուրքիայի քաղաքականությունը բաժանում եմ երկու մասի՝ թուրքական կուսակցություններ եւ քրդական քաղաքական շարժում։ Չնայած այն հանգամանքին, որ թուրքական կուսակցությունները ընտրություններին եկել են երկու տարբեր դաշինքներով, նրանց տեսակետները քրդերի վերաբերյալ շատ նման են: Այս իրավիճակի արդյունքում ներկայիս ռեժիմը միայն շահում է։ Իհարկե, նրանք, ովքեր դա չեն գիտակցում, հասարակության մեծ մասն են կազմում, ինչը բխում է ռեժիմի շահերից։
Մյուս խնդիրն այն է, որ Թուրքիայի քաղաքականությունն ունի գաղափարական առանձնահատկություն, որն ամբողջովին կտրված է մնացած աշխարհից։ Չգիտես ինչու, Թուրքիայում այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են աջը եւ ձախը, սոցիալիստը, պահպանողականը, լիբերալը եւ կանաչը, որոնք մենք օգտագործում ենք աշխարհում քաղաքական կողմնորոշումները դասակարգելու համար, լուծվում են թաց թղթի վրա վրձնված ջրաներկի պես եւ կորցնում են իրենց ձեւը:
Օրինակ՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ((թուրք.՝ Cumhuriyet Halk Partisi ) Թուրքիայի Հանրապետության ամենահին քաղաքական կուսակցությունն է եւ զբաղեցնում է ձախակենտրոն եւ քեմալական դիրքերը), իրեն ներկայացնում է որպես ձախ կուսակցություն, իրականում ձախ կուսակցություն չէ։ Առաջին հերթին Աթաթուրքի օրոք ԺՀԿ-ի առաքելությունն ազգային պետություն կառուցելն էր։ Նա որոշել է դա անել ոչ թե աշխարհագրական, այլ ազգայինի հիման վրա։ Այդ պատճառով ԺՀԿ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հույների եւ ասորիների ցեղասպանությունը եւ հայտարարել է, որ դրանք գոյություն չունեն։ Կարծում եմ, որ կարիք չունեմ գրելու այն մասին, որ այն հավասար է պետության։ Մյուս կուսակցությունները նույնպես հիմնականում հիմնված են երկու գաղափարախոսությունների վրա՝ թյուրքիզմ եւ իսլամիզմ։ Սա է այն նեղ քաղաքական-գաղափարական ֆոնը, որում մենք խրվել ենք։
Հիմնական հարցերից մեկն աշխարհիկ պետության հարցն էր։ Դա Աթաթուրքի ամենագլխավոր խնդիրն էր՝ ստեղծել աշխարհիկ պետություն, որտեղ հիմնականում մահմեդականներ են բնակվում։ Իհարկե, հասարակության աշխարհիկացման փորձերը պետք է եւ կքննադատվեն վարվող քաղաքականության կոշտության եւ մարդու իրավունքների հարգման առումով: Այնուամենայնիվ, պետք է պարզել, թե որքանով է իրավացի պետության հիմնադիրը՝ պնդելով պետության աշխարհիկ բնույթը։ Քրդական հարցից հետո քաղաքականության իսլամացումը երկրի համար ամենալուրջ խոչընդոտն է։ Սա ամենաարժեքավոր փորձն է, որ Աթաթուրքը կարող էր մատուցել ժամանակակից Թուրքիային եւ նոր աշխարհին քաղաքական համատեքստում: Մահմեդական մեծամասնություն ունեցող հասարակության համար աշխարհիկ պետության ստեղծումն ու հաջող զարգացումը հանճարեղ քայլ էր։ Արդյունքում, վերջին ընտրություններում աշխարհիկ պետության օրակարգը հավաքել է ամենաքիչ ձայները՝ տեղ զբաղեցնելով քրդական հարցից եւ ռեժիմի զոհերի խնդիրներից հետո։
Արիֆ Ասալըօղլու
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի