կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-23 10:38
Հասարակություն

Հայաստանի հանդեպ ԵՄ հիմնարար շրջադարձը. դեսպանի կարծի՞ք, թե՞ նոր իրողություն. «Ժամանակ»

Հայաստանի հանդեպ ԵՄ հիմնարար շրջադարձը. դեսպանի կարծի՞ք, թե՞ նոր իրողություն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ պատ­րաստ են ֆինանսական աջակ­ցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփո­խումների գործընթացին: Դես­պանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբե­րակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսա­կան աջակցության տարբերա­կը: Միաժամանակ նա հայտա­րարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որեւէ մո­դել: Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը դատական ռեֆորմ իրականացնելու ֆինանսական աջակցության տեսանկյունից ակնկալիք է արտահայտել՝ կապված դատավորների բարձր աշխատավարձի հետ: Նա շաբաթներ առաջ հայտա­րարել է, որ եվրոպական գոր­ծընկերներին առաջարկել են օգնել աշխատավարձային վճա­րումների ֆինանսական օժան­դակության հարցում՝ դիտարկե­լով բարձր աշխատավարձը դա­տական անկախության երաշ­խիքներից մեկը:

Արդյո՞ք Պյոտր Սվիտալսկին խոսելով օժանդակության պատրաստականության մա­սին, նկատի ունի հենց այդ հան­գամանքը: Մյուս կողմից, եթե նա խոսում է որեւէ մոդել չպար­տագրելու մասին, արդյո՞ք նկա­տի ունի, որ Եվրոպան պատ­րաստ է օժանդակել առանց, այսպես ասած, իր մոդելային պատկերացումները պարտադրելու: Սա իրապես լուրջ խնդիր է երկու առումով: Նախ, երբ խո­սում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն ձայաստանի գործադիր եւ օրենսդիր, կամ որեւէ իշխա­նությունից անկախ, այլ նաեւ որեւէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համա­կարգ: Ըստ այդմ, եթե Հայաս­տանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որեւէ պայմանի ենթակայու­թյան ներքո, ապա սա ոչ միայն դատական, այլ ընդհանրապես նաեւ քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի հա­մար, որը շղթայական ազդեցու­թյամբ բերելու է խորքային ռե­գիոնալ եւ աշխարհաքաղաքական խնդիրների, այդ թվում Նա­եւ Եվրամիության կամ առն­վազն ԵՄ մի շարք կարեւոր պե­տությունների համար:

Ըստ այդմ, եթե դեսպան Սվիտալսկու երկու հայտարարու­թյունները, որ պատրաստ են օժանդակել, միաժամանակ չեն ցանկանում որեւէ մոդել պար­տադրել, այսպես ասած՝ միա­սայր են իմաստով եւ խնդրի ընդգրկումով, ապա սա կարող է լինել միանգամայն ողջունելի եւ նշանակալից մոտեցում: Եվ այստեղ է նաեւ երկրորդ կարե­ւոր հանգամանքը: Մոտ երկու տասնամյակ Եվրամիությունը Հայաստանի հետ աշխատել է հենց մոդելային ներդրման գերակայությամբ եւ դրա թե´ զուտ ոլորտային, թե´ քաղաքական էֆեկտիվության գրեթե զրոյականությունը ակնառու էր ասոցացման գործընթացը անփա­ռունակ տապալման տեսքով, որն ինքը ընդամենը հետեւանք էր: Եվ մոդելային գերակայու­թյան սկզբունքի անարդյունավետության պատճառը լոկ այն չէր, որ իշխանությունը Հայաստանում կոռումպացված էր եւ ոչ լեգիտիմ: Ի վերջո, անգամ լիո­վին հակառակի պարագայում, կամ հանրային, սոցիալ-հոգե- բանական իրողություններ, որոնք բացառում են մոդելային ունիվերսիֆիկացիան, մոդելնե­րի հանրային ադապտացիան, փոխարենը, կամա թե ակամա, խթանում տարաբնույթ մանի­պուլյացիաների դաշտը»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: