Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի և Չինաստանի էական ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում պետք է դիտարկվի որպես նոր իրողություն, որում Միացյալ Նահանգները պետք է ակտիվորեն գործի. այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար գեներալ Քենեթ Մաքքենզին, որի գերատեսչությունը պատասխանատու է Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների համար:
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները պետք է ուշադրություն դարձնի Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին, ինչպես նաև Հորմուզի նեղուցում Չինաստանի շահերին, որի շնորհիվ Չինաստանը ստանում է ներկրվող նավթի զգալի մասը:
«CENTCOM- ի գործառնական պատասխանատվության գոտում ամենակարևոր սպառնալիքները բխում են այն ուժերից, որոնք հզորությամբ մեզ հավասար են՝ Չինաստանից և Ռուսաստանից», - նշել է Մաքքենզին:
Մաքքենզին առաջարկել է ակտիվորեն համագործակցել «գործընկերների և դաշնակիցների հետ», ինչպես նաև «ցույց տալ Միացյալ Նահանգների վճռականությունն այս թատերաբեմում»:
Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է վճռականորեն դեմ արտահայտվել դեպի Մերձավոր Արևելքի երկրներ ռուսական և չինական զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքին և առաքմանը: