|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների կամ աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխությանը։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ։
Նա կոչ է արել խաղաղ լուծել վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը տարածաշրջանում, ընդգծել է Ամիր-Աբդոլահյանը, տեղեկացրել է Mehr-ը։
Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններին եւ խորհրդարանների դերին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված Թեհրանի ջանքերը։
Ամիր-Աբդոլահյանը նաեւ նշել է երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների եւ տարանցման պարզեցման մասին՝ ի հաշիվ մաքսատուրքերի եւ ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։