Սիրիայից ամերիկյան ուժերի հեռացումը նոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում։ Պպարոն Գանտահարյան ի՞նչ հեռանկարներ են ուրվագծվում։
«
Նոյյան Տապան»-ի հարցին է պատասխանում վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
- Աշխարհաքաղաքական հնչեղություն ներկայացող նոր իրավճակներ են նախագծվում միջին արեւելյան տարածաշրջանում։ Ամերիկյան վարչակարգի հանկարծակի որոշումները կարծեք վերածվել են արդեն ընթացիկ քաղաքականության։ Երբ նախընթաց քայլեր նկատի ունենալով կտրուկ շրջադարձեր եւ հանկարծակի որոշումներ ես ակնկալում, այդ դեպքում անկանխատեսելիության գործոնը նվազում է ու այն .կարելի է բնորոշել զիգզագային քաղաքականություն բանաձեւով։ Ամերիկեյան ուժերի հեռացումը կարելի է դիտարկել այդ կոնտեքստում։
Անմիջական հետեւանքը կլինի այն, որ Սիրիայի քրդերը թուրքական հարձակումներին դիմակայելու համար, առաջին հերթին հայացքները կուղղեն պաշտոնական Դամասկոսին, կառավարական ուժերին։ Դա նշանակում է՝ Մոսկվային։ Եւ այս առումով, Մոսկվան շատ տարողունակ գործոն է ստանձնում Անկարայի հետ իր հարաբերություններում, օգտագործելով քրդական ազդակը։
Ամերիկյան ուժերի հեռացումը ինչքան էլ հանկարծակիության տպավորություն է թողնում, այնուամենայնիվ, ընդհանուր պայմանավորվածության բաղադրիչներ է ներառել՝ Վաշինգտոն-Մոսկվա ձեւաչափով։ Արաբական էմիրությունների որոշումը՝ վերաբացելու Դամասկոսում իր դեսպանությունը, գործնական արձագանքներ է ունենալու արաբական այլ երկրների մոտ։ Մինչ այդ, որոշակի փոփոխություններ են սպասվում Սաուդյան Արաբիայի ներպալատական վերադասաւորումների լույսի ներքո։