կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-28 14:45
Տնտեսական

Տնտեսական կոլապսը դառնում է իրողություն. հանրային կյանքի բոլոր ոլորտներում անկումը խորանում է՝ գրանցելով նոր հակառեկորդներ. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական կոլապսը դառնում է իրողություն. հանրային կյանքի բոլոր ոլորտներում անկումը խորանում է՝ գրանցելով նոր հակառեկորդներ. Թադևոս Ավետիսյան

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է՝ գրանցելով նոր հակառեկորդներ:

Հատկանշական որոշ փաստեր.

2021 թ. հունավրին 2020 թ. հունավարի համեմատ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով:

Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 11 տոկոսով:

Առևտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով:

Ծառայությունների ոլորտը կրճատվել է 10,3 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 17 տոկոսով:

Արտահանումը կրճատվել է 11,3 տոկոսով:

Ներմուծումը կրճատվել է 20 տոկոսով:

ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով:

Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,5 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջին աճը՝ 10-15 տոկոս:

Միջին անվանական աշխատավարձը նվազել է 4 տոկոսով:

Պետական հատվածի աշխատավարձը չի նվազել՝ պարգևատրումների հաշվին:

Բնակչության իրական եկամուտները նվազել են՝ առնվազն 8,5 տոկոսով:

Մինչև պատերազմը՝ 2020 թ. առաջին 9-ը ամիսներին.

Զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 47000-ով:

Աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5000-ով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 5000-ն արդեն արտագաղթել են:

Զբաղվածությունը կորցրած անձանցից 28000-ը դարձել են նպաստառու:

Զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է 3 անգամ:

Ամփոփում.

«Տնտեսական հեղափոխություն», «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումների փուչիկը վերջնականապես պայթեց:

Երեք տարի անց ունեցանք տրված կեղծ խոստումների ճիշտ հակառակ իրական արձանագրումը:

Իսկ վարչապետն առաջանցիկ տեմպերով կտրվում է իրականությունից՝ մտացածին ցուցանիշներ հաղորդելով, պոպուլիզմի անսահման գործադրմամբ:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող