|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայաստանը չի՛ կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքով, գործընկերային կապերի, փոխգործակցության սկզբունքով»,- Հնարապետության հրապարակում մեծ հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը; Նրա խոսքով՝ պետք է հրաժարվել «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից՝ դառնալով կանխատեսելի և վստահելի գործընկեր։
«Հարաբերությունների վերականգնում գործընկեր, դաշնակից պետությունների հետ՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ և բարեկամներ։ Եվ այս ամենի առանցքը, սկզբունքը, եթե կուզեք՝ «կարմիր գիծը», պետք է լինի սեփական ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ՝ հեռու ծառայամտությունից և միայն արտաքին շահերի սպասարկումից»,-ասաց Բագրատ Սրբազանը։