կարևոր
4141 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-22 18:01
Քաղաքական

Ինչո՞ւ է Ալիեւը մտնում չինական «խաղի» մեջ

Ինչո՞ւ է Ալիեւը մտնում չինական «խաղի» մեջ

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւի այցը Չինաստան, նրա բանակցությունները Պեկինում Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդունի, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չեն Ժուի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ Վան Չաոյի հետ չեն կարող դասվել որպես սովորական քաղաքական-դիվանագիտական իրադարձություն։ Թեկուզ միայն այն այն պատճառով, որ, ըստ իշխանությանը մոտ կանգնած Բաքվի փորձագետների՝ «Ադրբեջանը սկսել է ավելի ակտիվորեն վերակառուցել իր արտաքին քաղաքականությունը դեպի Չինաստան, չնայած նկատելի հակազդեցություններին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից»։ Սա առաջին։ Երկրորդ. դեռ վերջերս, ըստ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրատարակած Global Times թերթի, 2009 թ-ին ստեղծված Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, որի մեջ մտնում է Ադրբեջանը, այդ միությունը դիտարկում էր որպես «պանթուրքիզմի նիզակ», որը կարող է ույղուրների թյուրքական պատկանելության միջոցով «հրահրել Չինաստանում ծայրահեղ ազգայնականության աճ, պառակտել Չինաստանը, հարվածել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը»։

Սակայն այս դեպքում Ադրբեջանը հանդես է գալիս սեփական ազգային դրոշի ներքո։ Եվ ոչ միայն դա: Հաջիեւը Պեկինում ակտուալացրել է այսպես կոչված Միջին միջանցքի հարցը՝ հաշվի առնելով Ղազախստանի եւ Չինաստանի միջեւ վերջերս ստորագրված համաձայնագիրը: Հաջիեւի խոսքով՝ «մենք նույնպես մտածում ենք Ադրբեջանի եւ Չինաստանի միջեւ նման համաձայնագրի հնարավորության մասին, եւ հնարավոր է, որ ապագայում նմանատիպ եռակողմ համաձայնագիր ստորագրվի»: Բայց այստեղ ի հատ է գալիս ինտրինգ։

«Միջին միջանցքը» կամ այլ կերպ Տրանսկասպյան «Արեւելք-Արեւմուտք» միջազգային տրանսպորտային երթուղին (TMTM) անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպիցի ջրային տարածքով, Ադրբեջանով, Վրաստանով եւ այնուհետեւ դեպի Եվրոպա։ Նախատեսվում է նաեւ ճյուղավորում դեպի Թուրքիա՝ շարունակելով միջանցքը դեպի եվրոպական մայրցամաք։ Սակայն Բաքուն այժմ սկսել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան երթուղում «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» չինական նախագծի իրականացմանը՝ չհիշատակելով Զանգեզուրի միջանցքով Հայաստանի եւ Թուրքիայի միացման հնարավորությունը։ Միջին միջանցքով Ղազախստանի նավահանգիստներից բեռները կտեղափոխվեն Բաքու, իսկ այնտեղից երկաթուղով կտեղափոխվեն վրացական Փոթի նավահանգիստ, այնտեղից՝ Արեւելյան Եվրոպայի երկրներ: Դրանում դիտարկվում է աշխարհաքաղաքական իմաստ՝ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում առկա խնդիրների եւ ճգնաժամային գործոնների հետ, որոնք ընդգրկում են Թուրքիան գրեթե բոլոր կողմերից։ Միեւնույն ժամանակ, սա Ռուսաստանի, Բելառուսի եւ Լեհաստանի տարածքով անցնող երթուղուն այլընտրանքային ցամաքային երթուղի է։

Բացի այդ, Միջին միջանցքի հայտարարված տարբերակը չեզոքացնում է նաեւ ամերիկա-հնդկական «Հնդկաստան - Մերձավոր Արեւելք - Եվրոպա տնտեսական միջանցք» (IMEC) նախագիծը, որը չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության լուրջ մրցակից է համարվում, որը, սակայն, ձախողվում է Մերձավոր Արեւելքում տիրող բարդ իրավիճակի պատճառով: Ուստի չի կարելի բացառել, որ Անդրկովկասում էլ Արեւմուտքը կարող է գործարկել առճակատման եւ նույնիսկ պատերազմի սցենար։ Ի դեպ, պատահական չէ Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության ներկայիս փոփոխությունը դեպի արեւմուտք, ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանն առաջ է մղում Միջին միջանցքի իր տարբերակը, որը պոտենցիալ նման է Անդրկովկասում հնարավոր «չինական հովանոցի»։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Չինաստանն ամրապնդի իր մեծ աշխարհաքաղաքականությունը, մինչդեռ Եվրամիությունը հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծով, քանի որ դա կնվազեցնի Ռուսաստանից նրա կախվածությունը տարանցիկ փոխադրումների առումով։

Միեւնույն ժամանակ, ամերիկյան National interest պարբերականը կարծում է․ «Միջին միջանցքի իրականացումը՝ որպես Չինաստանից Եվրոպա մատակարարման շղթաների այլընտրանքային ուղի», կհանգեցնի թյուրքական համագործակցության աճին եւ Չինաստանի հետ ավելի լայն հակամարտությունում նրա պոտենցիալ դերին, Չինաստանի շուրջ կոոպերատիվ «Ալթայի աղեղի» ստեղծմանը, որը կներառեր Մոնղոլիան եւ, հնարավոր է, Ճապոնիան եւ Հարավային Կորեան»:

Թայվանի համար ավելի լայն պատերազմի դեպքում թյուրքական դաշինքի հետ պոտենցիալ պատերազմը եւ Սինցզյանի հնարավոր կորուստը Չինաստանի ցանկացած ղեկավարի կստիպեն յոթ անգամ չափել եւ մեկ անգամ կտրել՝ նախքան Ադրբեջանի հետ հարաբերություններում ձեռք բերված ազդակներից օգտվելը՝ իրավիճակի ընկալումը նեղացնելով մեծ առեւտրային միջանցքի ուրիշի տեսլականի մակարդակին։ Սակայն, ինչ էլ որ լինի, Չինաստանն Անդրկովկասում անվտանգության հարցերում ստիպված կլինի ավելի շատ ապավինել Ռուսաստանի ներուժին։ Թեեւ առայժմ դժվար է վստահորեն գնահատել, թե ինչպես են հետագայում զարգանալու աշխարհաքաղաքական նոր սցենարները։ 

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի