Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պանգոլինները պաշտոնապես հանվել են չինական դեղագործությունից. այս մասին գրում է Nat-geo-ն, նշելով՝ դրանց հետ մեկտեղ հանվել են մի շարք այլ դեղամիջոցներ ու նյութեր, այդ թվում՝ չղջիկների կղանք պարունակող հաբերը։
Նշվում է՝ Չինաստանի անտառային տնտեսության վարչությունը պանգոլիններին՝ որպես ոչնչացման եզրին գտնվող կենդանիների, պաշտպանության ամենաբարձր մակարդակ է տրամադրել:
Ըստ տարածված վարկածի՝ պանգոլինը նոր կորոնավիրուսի միջանկյալ տերն է, որը չղջիկներից է փոխանցվել մարդկանց:
Կաթնասուն թեփամորթները չափազանց տարածված են որսագողերի շրջանում, հատկապես՝ Ասիայում. պատճառը նրանց եղջերաթեփն է: Եղջերաթեփի բարձր գներն առնչվում են կարևոր դերի հետ, որն այն խաղում է չինական ավանդական բժշկության մեջ: Թեփամորթների եղջերաթեփով բազմաթիվ հիվանդություններ է առաջարկվում բուժել՝ այդ թվում՝ ասթմա և արթրիտ: Պանգոլինների միսը նույնպես բարձր է գնահատվում. Չինաստանում ու Վիետնամում այն դելիկատես է համարվում:
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին Չինաստանն արգելել է վայրի կենդանիների օգտագործումը սննդի մեջ. պատճառն այն է, որ հիվանդությունների տարածման ռիսկը մարդկանց շրջանում շատ է, այնուամենայնիվ վայրի կենդանիների վաճառքը բժշկական նպատակներով օրինական էր մնում: