Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչո՞ւ են լռում կամ իշխանության խաղերի մեջ մտնում ստեղծագործական միությունները։
Նկարիչների,
Կոմպոզիտորների,
Ճարտարապետների,
գրողների,
Պարարվեստի գործիչների,
Դիզայներների,
Միությունները, տարբեր արհմիություններ, ասոցիացիաներ, կազմակերպություններ.
Դուք բազմաթիվ ծրագրեր եք արել միջազգային կազմակերպությունների հետ, ունեք անձնական կապեր, շփվում եք այլազգի հեղինակությունների հետ։
Դուք Արցախի հարցով բան ՈՒՆԵ՞Ք ասելու՝ ներառյալ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ։
Ինչո՞ւ եք էս ամենը թողել ձեր անդամ մի քանի հոգու վրա։
Ինչո՞ւ եք միայն կարդում նման կոչերն ու բացատրում, թե բանը.....
Տղեք, Արցախում 30 հազար երեխա կիսասոված է քնում։ Մեր ավագները ոտքի ելան, կռվեցին, պետության կառավարմամբ զբաղվեցին օրհասարական պահերին։
Հմի Դուք լռելով, հանգիստ եք՞
Ուշադրություն
Չեմ զլանա, հատուկ կզանգեմ միությունների նախագահներին։ Մնացածը դուք գիտեք, բայց ստեղծագործական միությունների մեջ հարյուրավոր մտավորականներ կան, ովքեր դեմ են էս ամեն ինչին, ուղղակի որոշում կայացնող չեն։
Ինչո՞ւ եք լռում։ Բա էլ երբ, կամ ի՞նչ առիթով եք խոսելու։
Քանդակագործ
Արթուր Գևորգյան