Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի տարի է, ինչ խոսվում է այն մասին, որ կրկնուսույցները պետք է հարկային դաշտ մտնեն, բայց դա այդպես էլ կյանքի չի կոչվում, քանի որ վերևի օղակները պիտի վնասեն մարդկանց, ում չեն ուզում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը:
Ըստ նրա` պետությունը շահագրգռված չէ լուծել այս հարցը, դրա համար էլ այն մնում է օդում կախված:
«Շատ կուզեի, որ կրկնուսույցները հարկային դաշտ մտնեին, հանգիստ խղճով կաշխատեինք: Բայց, մեկ է, չեն կարող հաշվիչ դնել, ինչպես ջրաչափերն են, քանի որ չեն կարող կարգավորել դաշտը: Հասկանո՞ւմ եք` այդ օրենքի կիրառումից տուժելու են այն մասնագետները, որոնք 1-2 դիմորդ ունեն, իսկ նրանք, ում դռան առջև հերթեր են գոյացած, այդպես էլ շարունակելու են աշխատել»,-ասաց տիկին Ստեփանյանը:
Իսկ հայոց լեզվի դասախոս Սուսաննա Աբազյանն էլ նշեց, որ ուզում է` կրկնուսույցներին հարկային դաշտ բերեն, ուզում է` Համաշխարհային բանկում գրանցեն, դիմորդը դրանից չի շահելու: «Կրթությունը դարձել է արտաքին փայլ, դիպլոմը` անցաթուղթ: Շտեմարանները ոչինչ չտվեցին աշակերտներին, ավելին` 1997-ի շտեմարաններն ավելի լավն էին, քան ներկայիս շտեմարանները: Շտեմարանները չեն ծառայում հայերենի իմացությանը, այնպես որ` օրենսդրական փոփոխությունները գլխավոր հարցերը չեն լուծելու»,- ասաց նա: