|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այն կոմբինատն է, որն անընդհատ ինձ հետ են, չէ՞, կապում, թեև ես երբևիցե որևէ կապ չեմ ունեցել, և դա արվում էր «Հայկական ժամանակ» թերթի կողմից 10 տարի շարունակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում։
«Հիմա նայեք՝ ո՞վ փայ մտավ և ո՞ւմ հետ փայ մտավ։ Հայաստանի պատմության մեջ ամենից մութ գործարքն է՝ անհասկանալի տրամաբանությամբ։ Չես հասկանում, թե ինչու՝ ինչ-որ նվիրաբերություն է արվում, և այդ փայի կառավարումը փոխանցվում է վարչապետի աշխատակազմին․ աբսուրդ է»,-ասաց նա։
Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն Ֆինանսների նախարարության կողմից, կարող է՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից, ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ գործ ունի և ի՞նչ մասնագիտական հմտություն ունի վարչապետի աշխատակազմը նման գործառույթ ունենալու համար։
«Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենից խոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ՝ ֆինանսական հոսքերը կառավարելու համար, այլ բացատրություն այստեղ չկա։ Սա կոռուպցիայի ամենամեծ դրսևորումն է, բարձրագույն պիլոտաժ է՝ լկտիության հասնող»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․