Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցները, մեծ ջանասիրությամբ հղում անելով թուրքական աղբյուրներին, գրում են, որ Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը Ադրբեջանում հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի և ազգային անվտանգության նախարարի հետ: Ըստ թուրքական Takvim («Թաքվիմ») օրաթերթի` Անկարան Ֆիդանին գործուղել է Բաքու՝ հայ-թուրքական գործընթացի առնչությամբ առաջացած լարվածությունը հարթելու համար։
«Հանդիպումների ընթացքում Ֆիդանն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները։ Բացի այդ` Ֆիդանը շատ կարևոր տեղեկություններով ու փաստաթղթերով սիրաշահել է Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով թուրք-ադրբեջանական հարաբերություններում առաջացած լարվածությունը պարպելու համար»,- գրում է Takvim–ը։
Ըստ թուրքական պարբերականի` Հաքան Ֆիդանը Բաքվում քննարկել է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը։
«Ֆիդանը հանդիպումների ընթացքում հայտարարել է նաև, որ հայ-ադրբեջանական պատերազմը վտանգելու է թե' տարածաշրջանով էներգակիրների տարանցումը, թե' տարածաշրջանային կայունության համար կենսական նշանակություն ունեցող ռուս-թուրքական համագործակցությունը»,– վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները` գրում են մեր էլեկտրոնային պարբերականները` մոռանալով նշել, որ Թուրքիայի ազգային հետախուզությունն այն կառույցներից է, որը երբեք հենց այնպես մամուլի համար տեղեկատվության արտահոսք չի անում:
Կարելի է ենթադրել, որ այս արտահոսքը խայծ-ուղերձ է Հայաստանի իշխանություններին` Թուրքիայի նախագահի բանագնացի` Հայաստան այցելությունից առաջ: