կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-28 02:42
Քաղաքական

Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհը` ըստ Վահան Հովհաննիսյանի

Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհը` ըստ Վահան Հովհաննիսյանի

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եվրոպական հեռանկարները արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանում Եվրաինտեգրացիոն գործընթացներ տեղի չեն ունենում կամ դրանք շատ մակերեսային են:

 

«Այսինքն կոնֆերանսներ, պատվիրակություններ, դեկլարացիաների ընդունում, հայտարարություններ և այլն, այս ամենը եվրաինտեգրացիոն պրոցես չի, որովհետև իշխանությունը եթե ուզում է եվրաինտեգրացիոն գործընթաց սկսի, պետք է փոխի իր վերաբերմունքը հասարակության հանդեպ, տնտեսության նկատմամբ, արտաքին քաղաքականության մեջ: Այդ ամենը տեղի չի ունենում»,- ասել է նա: