Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, խոսել է արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ և մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ ներկայացրել ՀՅԴ դիրքորոշումներն ու անելիքները։
Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ` նախ պետք է հստակեցնել, թե ինչ ընտրությունների մասին է խոսքը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը պաշտոնական հայտարարություն կարող է լինել միայն նրա «ուսապարկերի» համար։
«Այս ամբողջ գործընթացի մեջ Փաշինյանն ունի միայն մեկ անելիք` պետք է հրաժարական տա։ Երբ դրանից հետո նա երկու անգամ վարչապետ չընտրվի, խորհրդարանն արձակվի, երբ ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրի և ԿԸՀ–ն ընտրություններ նշանակի, այդ ժամանակ նոր կարելի է խոսել խնդրի մասին, մինչդեռ հիմա ունենք ընդամենը գործադիր մարմնի ղեկավարի ֆեյսբուքյան գրառում, որն անձամբ ինձ համար հիմք չէ, պաշտոնական հայտարարություն չէ»,– նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը։
Խաչատրյանի խոսքով` Հայրենիքի փրկության շարժումը նպատակ է դրել փրկել հայրենիքը, որովհետև այն ազատ անկման մեջ է։ Ըստ նրա` Արցախի Հանրապետությունը որպես վարչաքաղաքական առանձին ամբողջական և ինքնուրույն միավոր այլևս չկա, հետևաբար մենք, ըստ Խաչատրյանի, կորցրել ենք մեր ինքնիշխանության զգալի մասը։
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամի համոզմամբ` ընտրությունների թեման կեղծ խայծ է, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի ԳՇ–ին վերաբերող խնդիրներից, որպեսզի հասարակությունը միկրոսկոպով չսպասի այն վայրկյանին, թե ի վերջո ինչ է լինելու և հաջողվելու՞ է արդյոք Փաշինյանին պառակտել զորքը։ Խաչատրյանի հավաստմամբ` այս պահին անորոշություններն այնքան շատ են, որ նա պարզապես գերադասեց զերծ մնալ սպեկուլյատիվ մակարդակով սցենարային պլանավորում անելուց։
Մանրամասները՝ տեսանյութում: