Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ-ն չի կասեցրել պարտադիր կուտակային օրենքի պարտադիր բաղադրիչը: ՍԴ երեկվա որոշումը չի կարելի անվանել հաղթանակ, ուստի չպետք է թուլացնել զգոնությունը: Դա ընդամենը մի ընթացիկ կետ էր, դա նպատակ չէր, նպատակը օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելն է: Այսօր լրագրողներին ասացին «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամներ Դավիթ Մանուկյանը, Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով երեկ ՍԴ-ի կողմից վիճարկվող օրենքի երկու հոդվածների կասեցման վերաբերյալ որոշման մասին:
Բանախոսները հույս հայտնեցին, որ ՍԴ-ն կշարունակի անաչառ քննությունը: Նրանց խոսքով՝ ՍԴ-ն մինչև մարտի 28-ը բավականին քննելու բան ունի: Մինչ այդ իրենք կուլ չեն տալու ոչ մի ապաշնորհող խայծ և չեն թուլացնելու զգոնությունը: Քաղաքացիական նախաձեռնության անդամները նախ կոչ հղեցին գործատուներին, որպեսզի վերջիններս չվճարեն աշխատավարձի պարտադիր գանձումները և սատարեն իրենց աշխատակիցներին, որովհետև գործատուները պետք է համերաշխություն ցուցաբերեն ու լինեն իրենց աշխատակիցների կողքին:
Նաև կոչ հղեցին այն քաղաքացիներին, որոնք դեմ են այս օրենքին, չգնալ գործարքի ու չընտրել ֆոնդեր, որովհետև եթե երևույթը գրապանահատություն է, ուրեմն ի՞նչ կապ ունի, թե որ ֆոնդն է զբաղվում գրպանահատությամբ: Այն քաղաքացիներին, որոնք արդեն ընտրել են ֆոնդեր, երիտասարդները կոչ արեցին դիմումներով հեղեղել դատարանները: Բանախոսները նշեցին, որ մինչ այժմ ֆոնդ է ընտրել քաղաքացիների ընդամենը 0,5 տոկոսը՝ 1309 մարդ, ինչը նշանակում է, որ մարդիկ չեն վստահում այս օրենքին:
«Շարունակվելու է համագործակցությունը չորս քաղաքական ուժերի և ցանկացած այն ուժի հետ՝ քաղաքական կամ ոչ քաղաքական, որը ունի նույն նպատակը, ինչ մենք՝ այն է՝ պարտադիր բաղադրիչի կասեցում, այլ հարց մեր օրակարգում չկա»,- ասացին շարժման անդամները՝ հավելելով, որ շարժումը քաղաքական բնույթի շահարկումներից զերծ պահելու համար հարկ են համարում նշել, որ թեև այս օրենքի դեմ պայքարում քաղաքացիներն ըստ էության գտնվում են քաղաքական հարթակում, բայց դա չի նշանակում, որ շարժումը քաղաքականացվում է, որովհետև քաղաքացիական այդ շարժումը չունի քաղաքական գաղափարախոսություն ու քաղաքացիներն էլ նպատակ չունեն գնալ դեպի քաղաքական իշխանություն: