Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօրվա նիստում հանձնաժողովը 20 միլիոն դրամ գումարի չափով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ցանցին միացման ժամկետները խախտելու համար: Այս մասին տեղեկացնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է (2023 թվականի 1-3-րդ եռամսյակների ընթացքում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։
Արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանեց 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։