|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ՀԾԿՀ-ն նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է ՀԷՑ-ի նկատմամբ տուգանքներ կիրառելու մասին հարցը: Արդյունքում` նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու` սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածը, հանձնաժողովը որոշել է ՀԷՑ ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել տուգանքներ` ընդհանուր 60 միլիոն դրամի չափով:
Նշենք, որ նախատեսված էր 75 միլիոն դրամի տուգանք, սակայն քննարկման ժամանակ երեք հարց հանվեց օրակարգից, ըստ այդմ` տուգանքի չափը դարձավ 60 միլիոն դրամ: