կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 12:00
Հասարակություն

Հաստատվեց ՀԷՑ-ին տուգանելու առաջին դիմումը՝ 5 միլիոն դրամով

Հաստատվեց ՀԷՑ-ին տուգանելու առաջին դիմումը՝ 5 միլիոն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց հանրագումարում պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 75 միլիոն դրամի չափով:

ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասվում է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ` միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Որպես հիմնավորում` ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:

ՀԾԿՀ ներկայացուցիչը ներկայացրեց ՀԷՑ-ի կողմից պարտավորությունների խախտման 11 դիմում, երբ ՀԷՑ-ը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով ու իրավական այլ ակտերով, խախտել է մի շարք դրույթներ: ՀԷՑ ներկայացուցիչները շատ դիմումների վերաբերյալ պարզաբանումներ չեն ներկայացրել ՀԾԿՀ-ին:

Արդեն իսկ առաջին քվեարկությամբ ՀԷՑ-ը տուգանվեց 5 միլիոն դրամով: ՀԾԿՀ-ն շարունակում է դիմումների ու ՀԷՑ-ին տուգանելու քննարկումները:

Նշենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ տնօրեն Բիբինի հետ խոսում է բացառապես հայերենով, իսկ թարգմանչուհին թարգմանում է հայերենից ռուսերեն և հակառակը: