|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
54-ամյա կինը հարսին փայտով հարվածելու համար դատապարտվել է 50 000 ՀՀ դրամ տուգանքի. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Ըստ մեղադրանքի՝ Սոֆիա Խաչատրյանը 2014թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դիտավորությամբ փայտով հարվածներ է հասցրել իր հարսի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Սոֆիա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, և ցուցմունք տվել այն մասին, որ իր և հարսի՝ Նուշիկ Աբրահամյանի միջև հաճախակի են կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ տեղի ունեցել, իսկ պատճառն այն է եղել, որ մաքրասեր չէ, լեզվանի է, կենցաղային տարբեր հարցերի շուրջ անհաշտ է:
Հերթական վիճաբանությունն էլ ծագել է իրենց տան պատուհանները նոր եվրոպական արտադրության պատուհաններով փոխարինելուց հետո առաջացած շինարարական աղբը չմաքրելու պատճառով: Սկեսուրի հարցին, «Թե ինչի տան պատուհանների փոխելու հետևանքով առաջացած շինարարական աղբը չես հավաքում», հարսը կոպիտ պատասխան է տվել. «Թե լավ եմ անում, դու ով ես, որ ինձ ասես» և ըստ Սոֆիա Խաչատրյանի ցուցմունքի՝ շրջվել է և գնացել իր ննջասենյակ:
Վիրավորված սկեսուրը հարսի հետևից գնալով փորձել է պարզաբանել, թե հարսն ինչու՞ է իրեն նման արհամարհական վերաբերմունք ցուցաբերել, սակայն երբ մտել է նրա ննջասենյակ, հարսը նույնիսկ չի շրջվել իր կողմ, որի պատճառով զայրացել և ձեռքով 5-6 անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և հեռացել: Սոֆիա Խաչատրյանը կատարածի համար անկեղծորեն զղջաց է և դատարանին խնդրել է մեղմ պատժել սահմանել: Իսկ դեպքի օրը, երբ ինքը երկամյա երեխային ննջասենյակում քնեցնելիս է եղել, ննջասենյակ է մտել սկեսուրը և ձախ ձեռքում եղած փայտով առանց որևէ բան ասելու 5-6 անգամ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին ու հեռացել»,- տեղեկանում ենք կայքից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: