կարևոր
7270 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-12 15:47
Տարածաշրջան

Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է

Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է

Երկուշաբթի՝ հունիսի 12-ին, առուվաճառքի հենց սկզբում թուրքական լիրան իջել է մեկ դոլարի դիմաց 23,77-ի։ Փորձագետներն այս մակարդակն անվանում են նոր ռեկորդային ցածր մակարդակ. աղորդում Է «Փրայմ» գործակալությունը:

Դոլար/լիրա թարմացումից հետո ներդրողները նոր ազդակներ են ակնկալում դրամավարկային քաղաքականության առումով։ Գումարած՝ Թուրքիայում Կենտրոնական բանկի նոր ղեկավարի նշանակումից հետո կարող են բարձրացվել հիմնական տոկոսադրույքը։

Անցյալ ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Կենտրոնական բանկի նոր ղեկավար նշանակեց Հաֆիզե Գայե Էրքանին։ Ուստի Թուրքիայի ֆինանսական «վարքագծի» ամենալուրջ փոփոխությունները հնարավոր են։