կարևոր
24955 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-11 14:34
Հասարակություն

Հորս գործն անպայման շարունակվելու է․ Ծովինար Գինոսյան

Հորս գործն անպայման շարունակվելու է․ Ծովինար Գինոսյան

Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։ Այս մասին գրել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը:

«Ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են...

Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու...

Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։

Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։

Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի բայց հետո գտա կարևորագույն նկարը...

Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել...

Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։

Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը...

Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու...»: