կարևոր
31624 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-09 15:37
Մշակույթ

Խնդրեցինք մինչեւ տարեվերջ աշխատել, նախարարն ասաց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ. ուսուցիչ

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում մանկավարժը մանրամասնեց, թե ինչ են քննարկել Ժաննա Անդրեասյանի հետ։ «Խնդրեցինք մինչեւ տարեվերջ աշխատել, նախարարն ասաց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ իրավաբանորեն այդ հարցը լուծել»։

Նախարարն առաջարկել է, որ պետությունը ֆինանսական օգնություն տրամադրի նրանցսզի բարձրագույն կրթություն ստանան։

«Իսկ նրանք, ովքեր սովորում են եւ վերջին կուրս են եւ ազատվել են աշխատանքից, կարող են մայն ուսուցիչներին, որոնք չեն անցել ատեստավորման նվազագույն շեմը, բայց դեռ ուսանող են (սովորում են որևէ ԲՈՒՀ-ում), ժամանակավոր անցնել այլ աշխատանքի։ Ասաց՝ շրջաբերական կուղարկենք, տեսնենք գրադարաններում, լաբորատորիաններում, որտեղ թափուր տեղեր կան, որ բարձրագույն կրթություն չի պահանջում, կուղղորդենք այնտեղ աշխատելու։ Իսկ երբ արդեն ունենաք բարձրագույն կրթություն, կկարողանաք կրկին ատեստացիա անցել ու մասնակցել ուսուցիչների մրցույթներին»,-նշեց ուսուցիչը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել միջին մասնագիտական կրթություն ունեցող եւ պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից։ Նրանք դժգոհ են կառավարության որոշումից։ Պահանջում են՝  իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո  եւս մեկ հնարավորություն տան ատեստավորում անցնելու համար։ 

Ավելին՝ տեսանյութում