կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 16:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ զղջում, որ աշխատել եմ ՔՊ-ի հետ, Արցախի համար եմ աշխատել. սոցապ նախկին նախարար

Չեմ զղջում, որ աշխատել եմ ՔՊ-ականների հետ, որովհետեւ այդ աշխատանքի հիմքում ընկած էր Արցախը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այսօր Փարաքարի համայնքապետարանում:

Նշենք, որ վաղ առավոտից Փարաքար խոշորացված համայնքում լարված իրավիճակ էր: Համայնքի բնակիչները, մասնավորապես՝ «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները,  ի նշան բողոքի, փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, հետո շրջափակել համանքապետարանի շենքը եւ պահանջում էին, որ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին ու նրա թիմակիցներին ոստիկանները թույլ տան մտնել համայնքապետարան:

Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր Վոլոդյա Գրիգորյանի երդման արարողությունը,  սակայն ոստիկանությունը փակել էր համայնքապետարանի մուտքը:

Մեսրոպ Առաքելյանը, որ 2020թ. նոյեմբերի 20-ից մինչեւ 2021թ. ապրիլի 23-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր եւ ակտիվորեն մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներին, մեզ հետ զրույցում ասում է, որ հանուն Արցախի է աշխատել ՔՊ-ականների հետ եւ չի զղջում:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է նախկինում ՔՊ-ականների հետ աշխատած, այժմ ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը «խնայում» իշխանությանը այն պարագայում, երբ ՔՊ-ն, ընտրությունների արդյունքներից «փրփրոտած», խոչընդոտում է անգամ իր կուսակցության թեկնածուի՝ համայնքապետ դառնալուն:

Մանրամասները՝ տեսանյութում