Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն օրեր առաջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Տոկիոյում իր մրցելույթներից Մարտիրոսյանն այնքան էլ գոհ չէ, քանի որ չէր հաջողել ռեկորդային մոտեցումը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ծանրորդը խոսել է չեմպիոնական տպավորությունների և 246 կգ-ը չֆիքսելու պատճառների մասին:
- Աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն դարձաք: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Տոկիոյից:
- Ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ դառնալ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Ինձ համար նոր քաշեր բարձրացրի, որոնք նախկինում չէի արել:
- Փորձեցիք նոր ռեկորդ սահմանել` հրում վարժությունում մոտենալով 246 կգ-ին: Թվացծանրաձողն արդեն գլխավերեւում է, բայց ինչ-որ բան խանգարեց:
- Երեւի թե պատճառը շտապելն էր: Ես զգացի, որ կարող էի այդ քաշը պահել գլխավերեւում: Նաեւ լարվածություն կար, քանի որ ռեկորդային մոտեցում էր: Առաջիկա համաշխահային Ունիվերսիադայում կամ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պատրաստվում եմ բարձրացնել այդ քաշը:
- Մրցակիցներին մեծ առավելությամբ եք գերազանցում: Սա հոգեբանականառավելություն տալի՞ս է:
- Դա օգնում կամ խանգարում էր, երբ միջազգային փորձս պակաս էր: Հիմա արդեն նշանակություն չունի: Ես կատարում եմ այն, ինչն ինձնից պահանջվում է:
- Ի՞նչ եք մտածում ծանրաձողին մոտենալուց առաջ:
- Պարզապես պետք է կենտրոնանամ ծանրաձողի վրա, թողնեմ լարվածությունը, որ կարողանամ քաշը ֆիքսել: Այլ բաների մասին չեմ մտածում:
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այդ կիլոգրամները գլխավերեւում պահելու համար:
- Ինձ մոտիվացնում է այն, որ ինձնով հպարտանում են: Ծանրամարտն իմ մարզաձեւն է: Ես դրանով ապրում եմ:
- Ունե՞ք թալիսման:
- Ես ունեմ խաչ, որը յուրաքանչյուր մրցման ժամանակ ինձ հետ է: Այն ինձ ուժ է տալիս:
- Ո՞րն է ծանրամարտում Ձեր գերնպատակը:
- Իհարկե իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է: Փորձելու եմ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնալ:
- Ի՞նչ, եթե ոչ ծանրամարտ:
- Մի որեւէ հանգիստ բան կընտրեի (ծիծաղում է,- խմբ): Իմ մտքում միայն ծանրամարտն է: