Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտի» խմբագրականում կարդում ենք.
«Անցած շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էին ձկնաբուծության խնդիրները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի փաստարկները, ինձ թվում է, ընդհանուր առմամբ հիմնավոր էին և, ի վերջո, արժանացան մեծամասնության հավանությանը։ Բայց խոսքը ոչ թե խնդրի էության, այլ տվյալ նախարարի վարքագծի մասին է, որից պատգամավորները իրավամբ դժգոհել էին։
Արամ Հարությունյանը իրեն թույլ է տալիս «վերևից» խոսել ոչ միայն պատգամավորների հետ։ Երբ լրագրողներն են իրեն հարց տալիս, նա նույնպես ընդունում է «հոգնած վարժապետի» տեսք և իր ողջ կեցվածքով ցույց է տալիս. «Թեև դուք ինձ ձանձրացրել եք ձեր տգիտությամբ, բայց ես, այնուամենայնիվ, կփորձեմ իջնել ձեր մակարդակին ու ևս մեկ անգամ կրկնել այն տարրական ճշմարտությունները, որոնք դուք չգիտեք»։ Գուցե մենք գործ ունենք մտքի ինչ-որ մի գիգանտի հետ, բնապահպանության ոլորտում մի այնպիսի անզուգական մասնագետի հետ, որն իր գիտական ուսումնասիրությունները թողած՝ հազի՞վ է համաձայնել զբաղեցնել նախարարի պաշտոնը։
Բայց Արամ Հարությունյանի կենսագրությունը, կարծես թե, դա չի հուշում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։