|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ-Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող շախմատային սուպերմրցաշարում և պատրաստվում է Բաքու մեկնել`շախմատի Աշխարհի գավաթին մասնակցելու: Բաքու կատարվելիք այցի մասին Արոնյանը խոսել է chess-news.ru –ի հետ:
«Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում:
Ցավոք, մեզ, շախմատիստներիս համար, դժվար է ինչ-որ բանով օգնել երկրների միջև հակամարտության կարգավորմանը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան որպես խաղաղություն բերող մարդիկ և ես պատրաստվում եմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարևան երկրին, և ցուցադրել շախմատում իմ լավագույն կարողությունները և հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,-ասել է Արոնյանը: