Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված․ այն, ըստ էության, նոր հարձակումներ է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․ «Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ պայմանագիրը ստորագրելու պահին ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, դա արվելու է ապագայում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ կշարունակի մնալ Բաքվի բանտում։
«Հիմա դա խաղաղության մասի՞ն է, թե ոչ։ Այդ փաստաթղթով Հայաստնաին ոչ մի դրական բան չի տրվելու»,-ասաց Իշխան Սաղաթելնաը՝ ընդգծելով, որ քանի դեռ գործող իշխանությունները կան, որևէ լավ բան սպասել պետք չէ․ «Սրանք պարզապես ի վիճակի չեն և չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարություն են և վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարավոր է՝ փոխարենը ոչինչ չստանալով»։
Ըստ Իշխան Սաղաելյանի՝ պայմանագրում որևէ բառ չկա Հայաստանի՝ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքն Ադրբեջանի կողմից ճանաչելու մասին։
«Հստակ է նաև Հաջիևի վերջին հայտարարությունից, որ Ադրբեջանը կրկին վերադարձել է միջանցքային խոսակցությանը, և այստեղ շատ կարևոր ենք համարում Իրանի շատ հստակ ու սկզբունքային կեցվածքը, որն արտահայտել են։ Հավատացած ենք, որ այդ հայտարարությունների տակ կա նաև հստակ աշխատանք, և Իրանը, իրականում, որպես բարեկամ և դաշնակից երկիր, շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- ասաց ՀՅԴ ԳՄ Հայսստանի ներկայացուցիչը։
Մանրամասն՝ տեսանյութում։