|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, «հակասում» է դրան, հետևաբար Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն «անխուսափելի» է։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:
«Մենք ավարտել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումը։ Հուսով ենք, որ կկարողանանք այն ստորագրել։ Սակայն, ինչպես միշտ ասում ենք մեր հայ գործընկերներին, կան մի քանի կարևոր և բազմակողմանի հարցեր, որոնք պետք է լուծվեն ստորագրումից առաջ։ Այդպիսի հարցերից մեկը Հայաստանի Սահմանադրության այն դրույթն է, որը դեռևս արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ», - ասել է Ադրբեջանի դեսպանը:
Իբրահիմի խոսքով՝ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ: